Ս.թ. օգոստոսի 16-ից 31-ը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը` վարժարանի պետ, գնդապետ Վ. Ոսկանյանի ղեկավարությամբ, մասնակցել է Ղրղզստանի Հանրապետությունում կայացած «Սոյուզ 2014-Հաղթանակի ժառանգներ» երիտասարդական ուսումնական ռազմամարզական միջազգային հավաքին:
Հավաքին իրենց մասնակցությունն են ունեցել Ռուսաստանի Դաշնության 8, Ղրղզստանի 2, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունների թիմերը:
Անցկացվել են մրցույթներ հետևյալ մարզաձևերից. «Արգելագոտու հաղթահարում և 1-ին բուժօգնություն», «Դիպուկահարների մենամարտ», «Սուսերամարտ սվիններով», «Կրոսավազք 3 կմ`զենքով», «Փոխանցավազք ջրի վրա», «Ուժային տեստավորում», «Դանակի նետում», «Լեռնային-դաշտային երթարշավ 20 կմ», «Շարային պատրաստությունից», «Պատը` պատին», «Ֆուտբոլի և վոլեյբոլի առաջնություն», ինչպես նաև «Պատմական վիկտորինա», «Դիվանագիտական խաղ`Պետություն»:
Կազմակերպվել են հետևյալ դպրոցները` Կինոյի, Հետախույզ–վերլուծաբանի, Ժուռնալիստիկայի, Մարտական և արտակարգ իրավիճակների պայմանների բուժօգնության, Հոգեբանության, Դեսանտայինի, Բաղնիքային վարպետության, Ռազմական հետախույզի, Տիեզերագնացության, ինչպես նաև լուսանկարների ցուցահանդես «Իմ պապը հաղթող է» թեմայով: Անցկացվել են նաև մշակույթային օրեր, որտեղ յուրաքանչյուր պատվիրակություն ներկայացրել է իր երկրի պատմությունը, մշակույթը, երգն ու պարը, ազգային խոհանոցը, տարազը, զինված ուժերը, ուսումնական հաստատությունը, կազմակերպել է կլոր սեղան երկրորդ աշխարհամարտի, Աֆղանստանի և Չեչնիայի պատերազմի վետերանների մասնակցությամբ:
Վարժարանի թիմը աչքի է ընկել բարձր ֆիզիկական և բարոյակամային հատկանիշներով: Վարժարանի սաներն ընդգրկվել են տարբեր պետությունների ներկայացուցիչներից համալրված հավաքական դասակներում և իրենց թիմերի կազմում նվաճել են 11 ոսկե, 12 արծաթե և 12 բրոնզե մեդալներ: Հավաքների ընթացքում հանդիպումներ են եղել Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանական և Չեչնիայի պատերազմի վետերանների, հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայացուցիչների, տիեզերագնաց-օդաչու, ՌԴ և Ղրղզստանի հերոս Սալիժան Շարիպովի, օլիմպիական չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ ԽՍՀՄ և ՌԴ վաստակավոր մարզիչ, ՌԴ սպորտային ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլիի և այլ պատվավոր հյուրերի հետ:
Հավաքների ավարտին ք. Մոսկվայում վարժարանի թիմը այցելել է նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարան, հանդիպել թեմակալ առաջնորդ, գերաշնորհ տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին: Վարժարանի սաներն այցելել են նաև ՌԴ Զինված ուժերի, «Բորոդինոյի ճակատամարտի համայնապատկեր» թանգարաններ և այլ տեսարժան վայլեր:
Հաջորդ տարի «Սոյուզ 2015-Հաղթանակի ժառանգներ» միջազգային հավաքը` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, նախատեսված է անցկացնել Հայաստանի Հանրապետությունում` Ծաղկաձորում:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
											






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					