Նրանք քննարկել են Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրության հարցերը, լսել են Րաֆֆի Հովհաննիսյանի լուծումները:

Այսօր առավոտյան Ազատության հրապարակ են եկել եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրուցել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ստյոպա Սաֆարյանը ներկա է եղել զրույցին:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սաֆարյանն այդ այցը «քաղաքավարության այց» որակեց: Նրա խոսքերով՝ կոնգրեսականները հետաքրքրվել են պարոն Հովհաննիսյանի առողջությամբ. «Իրենց հետաքրքրում էր՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ է տեսնում, ոնց է տեսնում: Նա ասաց այն, ինչ բազմիցս կրկնել է, դուք գիտեք: Պարոն Հովհաննիսյանը փորձեց հետաքրքրվել նրանց դիրքորոշմամբ, թե իրենք ինչ լուծում են տեսնում: Ասել, որ նրանք առաջարկեցին այդպես լուծումներ՝ ոչ: Թեթեւակի զրույց եղավ առաջիկա սպավող զարգացումների մասին, չշրջանցվեց նաեւ քաղաքապետի եւ Երեւանի ավագանու ընտրություների թեման: Շատ մակերեսային զրույց եղավ»: Մեր հարցին՝ ի՞նչ կարելի է սպասել այս քայլից, որ եկան՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Որպես զրուցի ականատես կարող եմ ասել, որ այցը քաղաքավարական բնույթի էր»: Քիչ առաջ Ազատության հրապարակում էր նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: