Նյու-Յորքում, «Պլազա» հյուրանոցում ելույթի ժամանակ, երգչուհի Լեդի Գագան շատ կոպիտ հորդորել է ունկնդիրներին լռել: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, երգչուհին կատարել է մի ջազային երգ, որն ընդհատել է և սկսել է բղավել հյուրերի վրա:
«Դուք կարող եք լռել, այստեղ ջազ է նվագում, գրողի տարած հարուստներ»,- ասել է նա: Երգչուհին ելույթ էր ունենում Harper's Bazaar ամսագրի կազմակերպած միջոցառմանը: Հյուրերի շրջանում կային Դոնաթելա Վերսաչեն, դերասանուհի-մոդել Բրուկ Շիլդսը և այլ հայտնի հյուրեր: