Մոսկվայի կենտրոնում գտնվող «Բալչուգ» ռեստորանի 6-րդ հարկի պատշգամբից ցած նետվելով ինքնասպանություն է գործել մի տղամարդ: Մինչ այդ մոտ մեկ ժամ նա կանգնած է եղել պատուհանի մոտ և ոստիկաններն ու հոգեբանը նրան համոզել են չցատկել:
Ինտերֆակս գործակալության հաղորդմամբ տղամարդը հյուրանոց էր եկել մեկ օր առաջ, փակվել էր իր համարում: Իրավապահ մարմինները հայտնում են, որ տղամարդը եղել է մոտ 45 տարեկան և զբաղեցրել է բարձր պաշտոն Մոսկվայի ներքին գործերի բաժնում: