Ռուսաստանը մտադրված է սահմանափակել Ուկրաինայի տարբեր շրջաններ էլեկտրականության մատակարարումը, եթե Ղրիմում շարունակվեն ընդհատումները, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վարչապետը մասնավորապես ասել է. «Ուկրաինայի առանձին մասերը նույնպես ունեն էներգիայի դեֆիցիտ: Եվ նա, ով այս հարցի շուրջ ոչ այնքան խելացի որոշումներ, պետք է հասկանա, որ գոյություն ունեն սիմետրիկ միջոցներ»: