«Երևանում կան որոշակի քանակով գովազդային կրիչներ և դրանց քանակը կարգավորված է, թե որքանով է որակական չափանիշը համապատասխանում, թե որքանով է այն ճաշակով ու հետաքրքիր դա ուրիշ հարց է, դա գովազդ պատվիրողի և գովազդ արտադրողի խնդիրն է»,- այս մասին այսօր մամլո ասուլիսում հայտարարեց բրենդինգի փորձագետ Տիգրան Բալոյանը: «Ամբողջ աշխարհում արտաքին գովազդը հասել է արվեստի մակարդակի,մրցույթներ ֆեստիվալներ են անցկացվում, այսինքն գնահատվում է մարդու կրեատիվ գաղափարը»,- այն հարցին թե Հայաստանում գովազդը գեղեցկացնում թե տգեղացնում է քաղաքը ձորձագետը պատասխանեց, որ շատ քիչ է հանդիպում, երբ գովազդը գեղեցկացնում է քաղաքը:
Գովազդային հարցերով փորձագետ Արտակ Համաբարձումյանը կարծում է, որ պետք է գովազդը իր դիզայնով գունավորումով համապատասխանի քաղաքի արտաքին տեսքին, ինչպես նաև չմոռանանք, որ հասարակական տրանսպորտից օգտվում են երեխաները և այս ամենը նույնպես պետք է հավի առնել: Գովազդային հըարցերով փորձագետը վստահեցրեց, որ հասարակական տրանսպորտի վրա տեղադրված գովազդները ամբողջովին համապատասխանում են օրենքի չափանիշներին:


