Անջատողականները Կիևին են հանձնել 1200 գերների: Այս մասին հայտնում է Պրոշենկոն: Վերջինիս խոսքով՝ ևս 863 գերիներ ազատություն կստատան շաբաթվա վերջում, փոխանցում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով ուկրաինական տեղեկատվական կենտրոն 112.UA-ին:

Գերիների փոխանակումն արդյունք է սեպտեմբերի 5-ին Մինսկում տեղի ունեցած բանակցությունների, երբ կողմերը համաձայնության եկան գերիների փոխանակման հարցի շուրջ, և այս շաբաթ սպասվում է 2000 գերիների ազատության շնորհում: 

Այս հանգամանքը հույս է առաջացնում, որ վերջիվերջո խաղաղության համաձայնագիր կստորագրվի Ուկրաինայի հարավ-արևելքում: