Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ֆինանսավորվում է Պարսից ծոցի երկրների 127 ձեռնարկատերերից: Այս մասին մարդու իրավունքների պաշտպանության սկանդինավյան կենտրոնի տնօրեն և սիրիացի ընդդիմադիր Հեյսամ ալ Մանաան պատմել է «Մայադին» արաբական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հեյսամն «Իսլամական պետություն» խմբավորման մասին ուսումնասիրություն է պատրաստել՝ «Էմիրությունների փողերը» վերնագրով: Նա գտնում է, որ Պարսից ծոցի երկրները ցանկանում են Բաղդադի և Դամասկոսի ռեժիմները վերացնել, փոխանցում է «Ռիա Նովոստին»: