Մայլի Սայրուսի քանդակները ցուցադրվելու են դիզայներ Ջերեմի Սքոթի շոուի ժամանակ, իսկ հաջորդ օրն այն կտեղադրվի Մանհեթենի պատկերասրահում, հաղորդում է Entertainmentwise-ը:
«Կեղտոտ հիպիներ» անվանումը կրող ցուցանմուշների հավաքածուն ընդգրկում է ստրազերի մեջ դրված խաղալիք ծովախոզուկ և վիբրատորին ամրացված մարիխուանայով ծխախոտ։
Բոլոր ցուցանմուշները պատրաստվել են երկու ամիսների ընթացքում, սուպերմարկետից գնված իրերից կամ երկրպագուների ուղարկած հուշանվերներից։ Հավաքածուն հիմնականում կազմված կլինի փափուկ խաղալիքներից, գլխարկներից, դիմակներից, մեկանգամյա օգտագործվող տեսախցիկներից, ֆլեշ-քարտերից և այլն։ Սայրուսը դրանք նկարագրում է որպես իր կյանքը բնորոշող իրեր։
Այս ամենը երգչուհին մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ինձ մոտ ավելորդ իրեր էին հավաքվել, և ես դրանցից պատրաստեցի այն, ինչ ինձ մի լավ ուրախացրեց»: