Իրաքի Դուլիա քաղաքի վրա զինյալների հարձակման արդյունքում առնվազն 16 մարդ է զոհվել, ևս 50-ը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 
Պաշտոնական տվյալներով՝ ծայրահեղականները երկու պայթուցիկ սարք են գործարկել, ընդ որում՝ դրանցից մեկը աշխատել է անվտանգության ուժերի շտաբից ոչ հեռու:
Սա քաղաքի վրա հարձակման երկրորդ խոշոր հարձակումն է. քաղաքի գրավման նախորդ փորձը անհաջողության է մատնվել: