Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ օգոստոսի 12-ից 17-ը մի խումբ ազատամարտիկներ Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանի գլխավորությամբ այցելել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի Տավուշի մարզում տեղակայված 4 սահմանամերձ զորամիավորումներ և հանդիպել զինվորների հետ: Զինվորների հետ հանդիպումները եղել են ջերմ ու անկաշկանդ և ուղեկցվել անձնակազմի բարոյահոգեբանական ոգու բարձրացմանը միտված մշակութային միջոցառումներով:
Օգոստոսի 16-ին և 17-ին խմբին է միացել և զորամասերում համերգներով հանդես եկել «Կարին» ազգագրական համույթը: Արցախյան գոյամարտի տարիներին տարածաշրջանում մարտնչած ազատամարտիկները նաև իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցել զինվորներին: Օգոստոսի 30-ին և սեպտեմբերի 6-ին էլ նախաձեռնությանն են միացել ՀՀ կոմպոզիտորների միության անդամեր, որոնց մասնակցությամբ Տավուշի մարզի մարտական հերթապահություն իրականացնող զորամիավորումներում կայացել են բազմաժանր համերգային ծրագրեր:
Զորամասերի հրամանատարներն ու զինվորները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին դրսևորած նախաձեռնության համար, ինչին ի պատասխան Գրիգոր Սարիբեկյանը վստահեցրել է, որ նմանատիպ այցելությունները պարբերական բնույթ են կրելու: Սեպտեմբերի 14-ին՝ կապավորների մասնագիտական տոնի առիթով, Արտաշատում տեղակայված կապի ուսումնական կենտրոնում դարձյալ քաղաքապետարանի աջակցությամբ կկայանա տոնական միջոցառում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
											






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					