Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ն կհայտնի որևէ բանաձև, որով Ռուսաստանը և այլ երկրներ կկարողանան նպատակադրված պայքարել ահաբեկչության դեմ:

Մոսկվան  պատրաստ է օգնել ԱՄՆ-ին այս հարցում և այս մասին հայտնել է պաշտոնական Վաշինգտոնին, սակայն դեռևս նրանցից ոչ մի արձագանք չի ստացել,- գրում է ria.ru-ն:

«ԱՄՆ պետքարտուղարն առաջարկել է ստեղծել որևէ բանաձև այս հարցին լուծում տալու համար, սակայն մինչ այսօր ոչ մի բանաձև չի առաջարկել»,- այս մասին հայտարարել է Լավրովն այսօր մամլո ասուլիսի ժամանակ: