Թուրքիան բանակցում է Eurosam եվրոպական կոնսորցիումի հետ զինահրթիռների արտադրության և մատակարարման թեմայով,- այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը,- գրում է lenta.ru-ն ՝ վկայակոչելով Defense News-ին:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ խոսքը SAMP/T Aster 30 տեսակի զինահրթիռային համալիրի մասին է: 
«Մինչ այս երկիրը բանակցություններ է վարել CPMIEC չինական ընկերության հետ՝ HQ-9 համակարգերի հարցով, սակայն չի կարողացել պայմանավորվել մատակարարման պայմանների շուրջ»,-ասել  է Էրդողանն իր ելույթում։

Մանրամասների մասին նա չի խոսել, միայն հայտնի է, որ գործարքի կնքման պարտադիր պայմաններից է Թուրքիայի տարածքում զենիթահրթիռային համալիրների համատեղ արտադրության բացումը։