Երևանի ավագանին չորրորդ գումարման առաջին նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ նշանավոր բանաստեղծ, քնարերգու Համո Սահյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածի շատրվաններին հարակից տարածքում տեղադրելու մասին որոշման նախագծին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Կարծիքների փոխանակումից և խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներից հետո ավագանին, դարձյալ միաձայն կողմ քվեարկությամբ, համաձայնություն է տվել նաև Երևանը Եվրոպական Միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը միանալու մասին որոշման նախագծին:
Ավագանու հավանությանն են արժանացել նաև 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Երևան քաղաքի հողային հաշվեկշռին հավանություն տալու մասին, ինչպես նաև օրակարգում ընդգրկված մյուս հարցերը:
Որոշվել է Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել հոկտեմբերի 29-ին: