«Ռուսական կառավարությունը պետք է արգելք դնի Ռուսաստանում՝ Apple Iphone սմարթֆոնների ներմուծմանը»,- այս մասին իր Twitter -ի միկրոբլոգում գրել է ռուս պատգամավոր Ալեքսեյ Լիսովենկոն:
«Ամենասկզբում արգելք պետք է լինի Iphone 6 հեռախոսին, որի շնորհանդեսը կլինի այսօր՝ երեկոյան ԱՄՆ-ում: Ես պատրաստում եմ առաջարկ պետդումային դիմելու համար»,- գրել է նա: Ըստ պատգամավորի յուրաքանչյուր երրորդ ռուսաստանցի օգտագործում է Apple ֆիրմայի ապրանքանիշ, դրանով իսկ նպաստելով ամերիկյան ընկերության զարգացմանը: «Սա մեր պատասխան հակահարված պատժամիջոցը կլինի»,-գրել է Լիսովենկոն,-այս մասին գրում է korrespondent.net-ը:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Apple ընկերությունը Զլմ ներկայացուցիչներին հրավիրել է հատուկ միջոցառմանը, որտեղ կլինի Iphone 6 հեռախոսի շնորհանդեսը, որն առանձնանում է իր ավելի հզոր տեսախցիկով և մի քանի այլ յուրահատկություններով: