«Ժողովուրդ»-ին հայտնի են դարձել օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում ծեծի մասնակից հարկային ծառայողների անունները: Իսկ թե ինչո՞ւ նրանք մինչ օրս չեն հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, դժվար է ասել:
Եվ այսպես, միջադեպը տեղի էր ունեցել կեսգիշերին մոտ: Ըստ տարածված տեղեկությունների՝ միջադեպի մասնակիցները հարկային տեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնց թվում է եղել ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը: Իսկ ոստիկանությունն էլ տեղեկացրել էր, որ դեպքի առթիվ ոստիկանություն էին բերման ենթարկվել Ռոբերտ Գ.-ն, Անդրանիկ Ա.-ն, Գարիկ Մ.-ն, Ջանիբեկ Մ.-ն: Ի դեպ, այս դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, թե սեպտեմբերի 4-ին աշխատանքից ազատվել է Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը, ինչպես նաև ԱԱԾ աշխատակից Արսեն Ղազարյանը: Ենթադրվում է, որ նրանց ազատման հրամանը կապված է ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: