ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստ է հրաման տալ իր օդային հարվածներով և ռազմական տեխնիկայով ոչնչացնել «Իսլամական հանրապետություն» խմբավորմանը Սիրիայի տարածքում,-այս մասին գրում է The Washington Post թերթն իր էլեկտրոնային տարբերակում:

Աղբյուրն այս հայտարարությունն անում է հիմնվելով այն անանուն աղբյուրների տեղեկատվության վրա, որի համաձայն երկուշաբթի օրը Օբաման Սպիտակ տանը կազմակերպել է հանդիպում քննարկում ԱՄՆ-ի մի շարք նախկին գործիչների հետ, որոնց թվում են եղել Թոմաս Դանիլոն, Սթիվեն Հեդլին, ինչպես նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, պետքարտուղար Ջոն Քերրին և այլ պաշտոնյաներ Օբամայի վարչակազմից:

Ինչպես նշել է The Washington Post-ը մեջբերելով քննարկման մասնակիցներին Օբաման հայտնել է, որ ինքն իրավունք ունի զինված ուժերից և հատուկ ծառայություններից պահանջելու՝ ռմբակոծել «Իսլամական հանրապետություն»-ը թե՛ Սիրիական թե՛ Իրաքյան սահմանին:

Միևնույն ժամանակ հոդվածում նշվում է նաև, որ  Ամերիկյան հարձակումը Սիրիայում անխուսափելի է: