Այսօր ԱԺ քառօրյա նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր խոսքի ընթացքում անդրադարձավ նախորդ օրը ԱԺ-ի անվտանգության պետի կողմից Ա1+-ի լրագրողի նկատմամբ գործադրած բռնությանը, խստորեն դատապարտեց այն և հանդես եկավ կոչով, որ իրավապահ մարմնիններն անպայման զվաղվեն այդ գործի քննությամբ:

Հիշեցնենք, որ «Հակահարված» խմբավորումը ԱԺ դարպասների վրա իրականացնում էր հերթական ակցիա, երբ մի անձ ներկայանալով որպես ԱԺ անվտանգության պետ պոկեց պաստառն ու հարձակվեց մոտակայքում կանգնած լրագրողներից մեկի վրա: Այնուհետև նույն ոգով շարունակեց ակցիայի մյուս մասնակիցների հետ: