Չնայած միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բողոքներին Սաուդյան Արաբիայում մահվան դատավճիռ է կայացվել զինված գողության 7 մասնակիցների նկատմամբ:
Ականատեսների ասելով մահավճիռն ի կատար է ածվել երկրի հարավում գտնվող Աբհա քաղաքում: Նրանց թագավորությունում մինչ այժմ գործող ձևով ոչ թե գլխատել, այլ գնդակահարել են:
Իրավապաշտպանները պատժի օրինականությունը վիճարկել են այն բանի հիման վրա, որ դատի ժամանակ մեղադրյալներից և ոչ մեկի տարիքը դեռ 18 տարեկան չի եղել:
«Human Rights Watch» կազմակերպության տվյալներով՝ անցյալ տարի Սաուդյան Արաբիայում իրականացվել է 70 մահավճիռ, հաղորդում է BBC-ն:
Իսկ «Միջազգային համաներման» տվյալներով՝ այս տարի արդեն մահապատժի է ենթարկվել 17 դատապարտյալ: Նշենք նաև, որ ըստ այս նույն աղբյուրի Սաուդյան Արաբիայում 2012թ.-ին մահվան է դատապարտվել ոչ թե 70, այլ` 82 մարդ: