Երկու դասակարգերի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, որը կրում է WBO կոչումը, խոսել է Ռոբերտ Շտիգլիցի հետ կայանալիք ռեվանշի մասին: Արթուր Աբրահամը Շտիգլիցին անցած տարի օգոստոսին զրկեց չեմպիոնի կոչումից: Գրում է vringe.com կայքը:

«Շտիգլիցը դեռ չի տեսել Արթուր Աբրահամի լավագույն տարբերակը, չնայած որ ինքը ցույց տվեց իր բոլոր ունակությունները: Ես նրա համար հաղորդագրություն ունեմ. Զգուշացի՛ր, որովհետև ռեվանշն ավելի դժվար է լինելու, քան մեր առաջին մարտը: Ես ոչ թե շատ լավ պարապում եմ, այլ բառացիորեն պառապում եմ սպորտդահլիճում: Եվ ինձ դա դուր է գալիս»,- ասել է Արթուր Աբրահամը:

«Ես մի անգամ հաղթել եմ Ռոբերտին, ինչի հիման վրա կարող եմ ասել, որ կրկին կհաղթեմ: Նա այլ կերպ չի կարող կռվել, բայց ես չեմ պատրաստվում նրան թերագնահատել: Շտիգլիցը հենց այնպես չեմպիոն չի եղել և մի քանի անգամ կարողացել է պաշտպանել, միչև ես նրան զրկեցի այդ կոչումից: Նա դեռևս ինձ ծեծելու ցանկություն ունի:

Ինձ համար կարևոր խնդիրը` հաղթելն է: Կապ չունի ես կհաղթեմ միավորներով, թե խաղը կավարտեմ նախատեսվածից շուտ: Որպես բռնցքամարտիկ ես չեմ հասել գագաթնակետին և գիտեմ, որ կարող եմ ավելի լավ կռվել: Նաև գիտեմ, որ ռեվանշի ժամանակ ես ավելի ագրեսիվ եմ լինելու»,- ասել է Արթուր Աբրահամը:

Նշենք, որ մարտը կկայանա մարտի 23-ին Գերմանիայում: