ԵՄ դեսպանները երրորդ անգամ հետաձգել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման մասին որոշումը` հաստատված ԵՄ խորհրդի կողմից սեպտեմբերի 8-ին: Այս մասին հայտնել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
«Պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը դեռևս չի կայացվել: Հարցի քննարկումը շարունակվում է»,- ընդգծել է դիվանագետը: Վերջինիս խոսքով` «խորհրդակցություններ կանցկացվեն նեղ կազմով», սակայն վերջնական որոշումը, այնուամենայնիվ, կընդունվի սեպտեմբերի 11-ից ոչ շուտ:
Ավելի վաղ աղբյուրը հաղորդել էր, որ առնվազն ԵՄ 4 անդամ երկրներ կողմ են քվեարկել հավելյալ պատժամիջոցներ սահմանելու մասին հարցի քննարկումը հաջորդ շաբաթվան հետաձգելուն:
Եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթի կիրառման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 28 անդամ երկրի միաձայն հաստատումը: