«Հրապարակ» թերթը գրում է.

«Երկու օր է, ինչ հանրապետական պատգամավորները լծվել են իրենց նախկին ասածները սրբագրելու գործին և հայտարարում են, որ կառավարման խորհրդարանական մոդելը դեմոկրատական է։ Արդյոք խորհրդարանական մոդե՞լն է խնդիրը, թե՞ քաղաքական կամքը։ Օրինակ՝ իբրև դեմոկրատիայի տարր, այդ մոդելի պարագայում հայրենի խորհրդարանում տեղ չե՞ն գտնի մականունավոր պատգամավորները․ երեկ մեր լրագրողի հարցին ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Մխիթարյանը՝ Մխիկը, ցնցող պատասխան է տվել.

«Ես չգիտեմ ով ինչ կլինի, բայց մականուններ… ճանաչված մարդիկ էլ են ժամանակին մեծություններ, մականուններ ունեցել, հնարավոր է այդ ամեն ինչը լինի, բայց, համենայնդեպս, մենք պետք է լավ նայենք մեր երկրի ապագային և ցանկանանք, որ այդ բարեփոխումներն ի նպաստ բերի մեր ժողովրդին ու պետությանը»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: