«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության քաղաքական խորհուրդն առաջիկա օրերին քննարկելու է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր նախնական դիրքորոշումը: Կա բավական մեծ հավանականություն, որ կուսակցությունը կողմ կարտահայտվի կառավարման խորհրդարանական համակարգի անցնելուն:
Եթե դա տեղի ունենա, ապա «Ազատ դեմոկրատները» ՀՅԴ-ից հետո կլինի ընդդիմադիր դաշտում գործող երկրորդ կուսակցությունը, որը պաշտպանում է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները»»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: