Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն և Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Ուկրաինայի եվրոպական համաձայնագրին ասոցացման հարցի հետագա գործողությունները,-այս մասին հայտարարել է կառավարության մամլո ծառայությունը:
Քաղաքական գործիչները քննարկել են նաևԴոնբասում կատարվող գործողությունները, հրադադարի ռեժիմը,-այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսական զորքերի դուրս բերումը և ռուսական սահմանի փակումն Ուկրաինյաի հետ խաղաղ ճանապարհով լավագույն որոշումն է,-ասվում է հայտարարության մեջ: Բացի այդ Պորոշենկոն կարևորել է ԵԱՀԿ-ի հետևողականությունը հրադադարի ընթացքին:
Հիշեցնենք, որ Ուկրաինան և Եվրոմիությունը հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրեցին ասոցացման համաձայնագրի տնտեսկան մասը իսկ քաղաքական մասն արդեն ստորագրվել էր ամրտի 21-ին: Պորոշենկոն ասել է, որ սեպտեմբերի կեսին գերագույն ռադայի կողմից կհաստատվի համաձայնագիրը: