Վենեսուելայի իշխանությունները մտադիր են հետքաննություն սկսել նախկին նախագահ Ուգո Չավեսին վարակելու գործով: Այս մասին հայտնել է Վենեսուելայի նխագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն: Գրում է Vesti.az ադրբեջանական կայքը:

Նրա խոսքերով` հենց վարակումը կարող էր դառնալ հիվանդության արագ զարգացման պատճառ:

«Մենք կբնացահայտենք իրականությունը: Ինտուիցիան հուշում է, որ Չավեսին վարակել են սև ուժերը, որոնք ցանակնում էին շեղել նրան ճիշտ ճանապարհից»,- ասել է Նիկոլաս Մադուրոն:

Սակայն նախագահ Ուգո Չավեսի հակառակորդները կարծում են, որ այդ կերպ իշխանությունը փորձում է ժողովրդի մեջ ամրապնդել այն կարծիքը, որ իմպելիալիստական պետությունները դավադրություն են կազմակերպել: