Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչը է հույս է հայտնել, որ Գերմանիայի առաջնության 3-րդ տուրում թիմի նորեկ Կագավան պատրաստ կլինի խաղալ:
«Ես պլանավորում էի Կագավային մեկնարկային կազմում ընդգրկել մի քանի շաբաթից, որպեսզի նա լիովին պատրաստ լիներ: Սակայն Մարկո Ռոյսի վնասվածքը խառնեց իմ խաղաքարտերը: Մենք ընտրության հնարավորություն չունենք և պետք է հույսներս դնենք Կագավայի վրա: Նա շատ դժվար 2 տարիներ է ունեցել Մանչեսթրում, բայց մարզումների ժամանակ Կագավան ապացուցել է, որ դեռ ասելիք ունի ֆուտբոլային խաղադաշտում: Ես հասկանում եմ, որ միանգամին Շինձիին չենք կարող վերադարձնել նախկին խաղամակարդակին» - ասել է Կլոպը: