Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտնել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պաշտոնական այց կկատարի Եվրախորհրդարան նոյեմբերի 25-ին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Մեծագույն պատիվ է ինձ համար ողջունել Ֆրանցիսկոս պապին Եվրախորհրդարանում` Ստրասբուրգում»,-նշել է Շուլցը:

Հռոմի պապի` Եվրախորհրդարան այցի մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: