ԱՄՆ-ում 2001-ի սեպտեմբերի11-ի ահաբեկչության 13-րդ տարելիցի կապակցությամբ Նյու Յորքի համաշխարհային առևտրային կենտրոնի զույգ աշտարակների տեղում այսօր հուշահամալիր է բացվել, հաղորդում է Mashable-ը:
Հուշահամալիրը կազմված է երկու զույգ լուսարձակներից` երկու ճառագայթով ուղղված դեպի երկինք: Բազմաթիվ մարդիկ այսօր եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու ահաբեկչության զոհերի հիշատակին:
Նշենք նաև, որ 2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները երկու ուղևորատար օդանավ ուղղեցին Նյու Յորքի համաշխարհային առևտրային կենտրոնի զույգ աշտարակների վրա, որի հետևանքով Ահաբեկչության հետևանքով զոհվեց մոտ 3.000 մարդ, ինչպես նաև 343 հրշեջ: