Վրաստանի նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական թևը Բաթումում այսօր անցկացրել է հակառուսական բողոքի ակցիա, հաղորդում է Грузия Online-ը:
Ակցիայի մասնակիցներն այրել են թղթի վրա տպված Ռուսաստանի Դաշնության դրոշը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը:
Իսկ ակցիայի մասնակիցներից մեկը` Թորնիկե Խալվաշին, հայտարարել է. «Երիտասարդությունը հավաքվել է և հակառուսական ակցիա է անցկացնում: Մենք ուզում ենք ասել, որ թույլ չենք տա ռուսական կայսերական քաղաքականության անցկացում և դրա մասսայականացում Վրաստանում: Ռուսաստանը նվաճող է»: