Հանրաճանաչ երգչուհի Թեյլոր Սվիֆթը One Direction խմբի մենակատար Հարրիի հետ բաժանումից հետո հայտարարել է, որ նա այլևս դադարել է հանդիպել որևէ մեկի հետ, գրում է Alternativebox.ru-ն։
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, ասես ամբողջ Ամերիկան զվարճանում է` հետաքրքրվելով իմ անձնական կյանքով և քննարկելով այն»,-մեկնաբանել է աստղը և հավելել.
«Բայց ես այլևս մարդկանց զվարճացնելու ցանկություն չունեմ: Ինձ այնքան էլ դուր չի գալիս նայել իմ նախկին սիրելիների հետ ֆոտոշարքերը: Եվ ինձ բացարձակապես չեն ուրախացնում տարբեր նյութերի խորագրերը, ինչպիսին օրինակ` «Տղա, զգուշացիր, նա երգ կգրի քո մասին»: Այդ ամենն արժեզրկում է իմ աշխատանքը»: