Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, շարունակվում են ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության մենամարտերը:
Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը, 75 կգ քաշային կարգում պայքարի մեջ մտավ և1/16-րդ եզրափակիչում 9:0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի մարզիկ Էլվին Մուրսալիևին:
Իսկ 85 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանն առաջին գոտեմարտում կրեց պարտություն իրանցի Ալի Մոյթաբային և դուրս մնացել հետագա պայքարից: