Կոնչիտա Վուրսթը հոկտեմբերի 8-ին ելույթ կունենա 1 ժամ տևող համերգով Բրյուսելի եվրոպական պառլամենտի շենքի դիմաց, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Համերգը տեղի է ունենալու խտրականության դեմ պայքարի խորագրով: Կոնչիտան հրավերը ստացել է Բրյուսելի պատգամավորական 5 խմբակցությունից: Կոնչիտա Վուրսթի պաշտոնական կայքում կայանալիք համերգի մասին դեռ ոչինչ չի հրապարակվել: