Հանրահռչակ երգիչ Ստաս Միխայելովն Ուկրաինայում այլևս համերգներ չի ունենա: Իր այս հայտարարությունը երգիչը մեկնաբանել է այնպես, որ նա չի հանդուրժում Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող գործողությունները, և որ այս դեպքում իրեն շատ ավելի հոգեհարազատ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքականությունը, գրում է Alternativebox.ru-ն։

«Ամենասարսափելին այն է, երբ այդ ամենը պատկերացնում ես քո ընտանիքի հետ կապված: Աստված չանի: Ես շատ եմ ուզում, որ այս ամենն ավարտվի, և որ խաղաղություն տիրի»,-ասել է երգիչը: