«Հայկական ժամանակը» գրում է.

«Առողջապահության նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ առողջապահության փոխնախարար Արման Բաբլոյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, առողջապահության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի որդին է, իր հաշվին արձակուրդ է մեկնել և, ըստ ամենայնի, չի վերադառնա արձակուրդից:

Արման Բաբլոյանը դեռ անցյալ շաբաթ մեզ հետ զրույցում հաստատել էր, որ իսկապես արձակուրդում է, սակայն նշել էր, որ վերադառնալու է աշխատանքի: «Արձակուրդում եմ, բայց մյուս տեղեկությունները հավաստի չեն: Չգիտեմ ով պիտի ասած լինի: Երևի չցանկացողներ են»,- ասել էր Արման Բաբլոյանը: Մի խոսքով, վերադառնալու եք աշխատանքի՞ մեր ճշտմանը նա կեսկատակ պատասխանել էր. «Այո: Ինչու, ուրիշ փոխարինող կա՞: Կարո՞ղ է մարդ են բերել, չգիտեմ»: Երեկվա դրությամբ, սակայն Արման Բաբլոյանը դեռ աշխատանքի չէր վերադարձել»:

Մանրամասները՝ թերթի համարում: