«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում ծնված Մուրադյան եղբայրներին պատկանող ԲԱՄՕ ընկերությունը, ինչպես հայտնի է, ֆինանսական ճգնաժամի մեջ է: Ռուսաստանի Դաշնությունում նրանց ունեցած գրեթե բոլոր բիզնեսները տապալվել են: Ու երբ 2013 թվականի դեկտեմբերին Մոսկվայի կենտրոնում դանակի բազմաթիվ հարվածներից մահացավ եղբայրներից Հովիկ Մուրադյանը, նրանց գործերն առավել խճճվեցին: Այս տարվա օգոստոսի 21-ին էլ վարկը չմարելու պատճառով ՀՀ կառավարությունը ԲԱՄՕ-ից վերցրեց Հայաստանում մնացած գրեթե միակ խոշոր ունեցվածքը՝ Մարզահամերգային համալիրը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Իրաքի նախկին դեսպան Մուրադ Մուրադյանն այժմ էլ տեղափոխվել է Եվրոպա՝ ավելի կոնկրետ՝ Գերմանիա»,–գրում է թերթը։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: