«Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ Սյունիքի մարզում ստորագրահավաք է սկսվել, ի պաշտպանություն Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի: Ակցիան սկսվել է Գորիսի 6-րդ դպրոցից, որը նախաձեռնել է Սուրեն Խաչատրյանի հորեղբորորդին՝ Սասուն Խաչատրյանը:

Պարզվում է՝ Ա. Խաչատրյանի կինը 6-րդ դպրոցի տնօրենն է, ինչի համար էլ ստորագրահավաքը սկսվել է հենց այդտեղից: Պարզեցինք, որ հավաքված ստորագրությունները սյունեցիները ցանկանում են ուղարկել Սերժ Սարգսյանին ու խնդրել, որպեսզի նա կրկին Սյունիքի մարզպետ նշանակի Սուրեն Խաչատրյանին: «Ժողովուրդ»-ը զրուցել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչու են նրա հարազատները այդ քայլին դիմել ու ի՞նչ ակնկալիքներ ունի ինքը՝ Սուրեն Խաչատրյանը, մարզպետ նշանակվելու մասով: Մեր զրուցակիցն ասաց, որ այդ տեղեկությունները հերյուրանքներ են. «Հիմա Սասուն Խաչատրյանը կողքս նստած է ու չեմ կարծում, որ առանձ ինձ տեղյակ պահելու նման բան աներ: Չկա նման բան. մարդիկ ուղղակի խոսում են»:

Մանրամասները՝ թերթի համարում: