Ամերիկյան Կալիֆորնիա նահանգում ոստիկանությունը ձերբակալել է 4 բայքերների, որոնք փակել էին մայրուղին: Նրանցից մեկը պետք է ամուսնության առաջարկ աներ իր սիրելիին: Գրում է Hiffington Post-ը:
Հասարակական կարգի խախտման գլխավոր մեղավորը 24-ամյա փեսացուն էր` Հեկտոր Մարտինեզը, որին մեղադրում են նաև արագությունը գերազանցելու մեջ: Մոտ 250 բայքերներ մի քանի րոպեով լիովին կանգնեցրել էին մայրուղու երթևեկությունը: Դրանից հետո Հեկտոր Մարտինեզի մոտոցիկլից վարդագույն ծուխ է դուրս եկել: Տղան ծնկի է իջել և ամուսնական մատանի նվիրել ընկերուհուն, որն էլ ուրախությամբ ընդունել է այն:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի վերջին, սակայն ոստիկանությանը նոր է հաջողվել գտնել հասարակական կարգի խախտողներին: