Կարճատև դադարից հետո վերսկսվում են ֆուտբոլի եվրոպական հեղինակավոր առաջնությունները: yerevanews.am-ը առանձնացրել է այս տուրի ամենհետաքրքիր դիմակայությունները:

«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» - Այս թիմերի դիմակայությունը միշտ էլ անցել է գեղեցիկ ու անզիճում պայքարում: Անցած տուրում «Սիթին» անկնկալ պարտություն կրեց «Ստոք Սիթիից» և հիմա ամեն ինչ անելու է խաթարված հեղինակությունը ետ բերելու համար: Հանդիպումը կկայան շաբաթ օրը ժամը 15:45-ին:

«Բավարիա» - «Շտուտգարտ» - Գերմանիայի առաջնության հերթական տուրում կհանդիպեն երկրի չեմպիոնը և «Շտուտգարտը»: Պատմականորեն վերջինս միշտ բարդ մրցակից է եղել մյունխենցիների համար: Սպասվում է գոլառատ և գեղեցիկ խաղ: Հանդիպման սկիզբը 17:30-ին:

«Բարսելոնա» - «Ատլետիկ» - Այս երկու թիմերի դիմակայությունը համարվում է իսկպանական «Կլասիկո»: Բասկերը անհարմար մրցակիցներ են յուրաքանչյուր մրցակցի համար և մեկ անգամ չէ, որ դա ապացուցել են: Հանդիպման մեկնարկը 18:00-ին:

«Ռեալ» - «Ատլետիկո» - Մադրիդյան դերբի, որում «Ռեալը» ամենինչ պետք է անի, որպեսզի ապացուցի, որ Իսպանիայում մադրիդյան առաջին ակումբը դեռևս ինքն է: Սուպերգավաթի խաղում «Ռեալը» պարտվեց «Ատլետիկոյին»: Կարծում եմ անզիճում ու խելահեղ պայքարի ականատես կլինենք, բաց չթողնեք: Սկիզբը 22:00-ին:

«Զենիթ» - «Դինամո» - «Զենիթցիները» առայժմ ոչ մի միավոր չեն կորցրել և միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսյակը: «Դինամոն» երկրորդն է: Այնպես, որ թեժ պայքար է լինելու, չէ որ հաղթողը կզբաղեցնի առաջին հորիզոնականը: Մեզ համար այս խաղը նաև կարևոր է նրանով, որ «Դինամոյի» կազմում խաղալու է Ռոման Բերեզովսկին, ով հանդիսանում է թիմի հիմնական դարպասապահը: Սկիզբը 18:30-ին: