Սեպտեմբերի 12-ին YerevanNews.am կայքում հրապարակվել է ««Էյր Արմենիա» ընկերությունը շարունակում է գործունեությունը», վերնագրով նյութը, որում սխալմամբ նշված է եղել «Ռոսգոսստրախ» ընկերության անվանումը, որը ենթադրվել է, որպես Հայաստանում գործող ապահովագրական ընկերություն:
Պարզաբանելով սույնը տեղեկացնում ենք, որ հայկական ապահովագրական ընկերությունը այդտեղ ոչ մի կապ չունի և խոսքը գնացել է ռուսական «Ռոսգոս» կորպորացիա ընկերության մասին (ФГУП «Госкорпорация по ОрВД» Федеральное государственное унитарное предприятие «Государственная корпорация по организации воздушного движения в Российской Федерации»):
Հայցում ենք Ձեր ներողամտությունը ստեղծված թյուրիմացության համար:


