Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի 3-րդ մուտքում ծուխ է նկատվում, հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.35-ին, մարվել՝ 05.05-ին:

Այրվել է Լ. Ղ.-ի վարձակալած թիվ 22 բնակարանի դռան առջևի գորգը և ծխահարվել հարակից պատը (2 քմ):