Երեկ հայ առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Խաչի տոնը՝ Խաչվերացը: Խաչվերացը հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Այն խաչին նվիրված ամենակարևոր տոնն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայ եկեղեցում այն տոնում են սեպտեմբերի 11-17 ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման: Այստեղից էլ եկելաէ անվանումը՝ Խաչվերաց: Տաղավար տոների երկրորդ օրը նվիրված է հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին, ովքեր այս բոլոր հանդիսավոր օրերին մեզ տոնակից են լինում, բարեխոսում են մեզ համար, և նրանց աղոթքները ելնում է Աստծու առջև: Թեպետ արդարների հոգիներն ունեն անմահության հաստատ հույսը և գտնվում են Աստծու ձեռքում, խաղաղության մեջ, սակայն նրանք պսակի դեռևս չեն արժանացել, ինչպես և մեղավորները՝ տանջանքների, մինչև որ բոլորս էլ մեր վախճանին հասնենք՝ ըստ առաքյալի խոսքի. «Սրանք ամենքը հավատի մեջ վկայված լինելով հանդերձ, չընդունեցին խոստումը: Աստված մեզ համար ավելի լավն էր նախատեսել, որպեսզի առանց մեզ դրանք չկատարվեն