«Իշխանությունը աղբի և թափոնների համար ևս անհանգստացած է, ու աշխատում է այդ ուղղությամբ: Այն հարցերը, որոնք մեզ անհանգստացնում են, այնտեղ անընդհատ հնչում են և հույս ունեմ, որ դրական արդյունք կլինի»,- իր խոսքում նշեց բնապահպան Կարինե Դանիելյանը սեպտեմբերի 15-ին հրավիրված ասուլիսի ժամանակ:
Հանքարդյունաբերության արդյունավետության հետ կապված մի քանի մանրամասներ ներկայացրեց բնապահպանը. «Գյուղատնտեսությունից ավելի շատ հարկ է գնում պետբյուջե, քան հանքաարդյունաբերությունից: Ի օգուտ գյուղատնտեսության է նաև աշխատանքի հետ կապված հարցերը, քանի որ այդ ոլորտում ավելի շատ են աշխատողները: Իսկ հանքաարդյունաբերությունը և՛ գյուղատնտեսության, և՛ տուրիզմի, և՛ մարդկանց առողջության հիմքը կտրում է»:
Բնության մաքրության և քաղաքի աղտոտվածության մասին միայն վերին օղակներին մեղադրելու մասին բարձրաձայնեց «Շողեր» միության նախագահ Հասմիկ Ասլանյանը. «Հատուկ աղբավայրեր են դարձել գազոնները, ծխում են ու թափում են այնտեղ: Իսկ աղբամանները մաքրվում են՝ կողքը գոյանում է մի մեծ կույտ աղբ, որը մեքենան չի տանում: Նաև հեշտ ձև են գտել աղբն աղբամաններում այրելու, որը դուրս է տալիս բազում վնասակար գազեր»:
Մանրամասները դիտեք տեսանյությում: