Երեկ Լոնդունում Նորաձևության շաբաթի հյուրերն ականատեսը եղան մի շատ կարևոր միջոցառման` Topshop Unique գարնանային հավաքածուի ցուցադրությանը: Միջոցառման կարևոր դեմքը Կարա Դելվինն էր, գրում է spletnik.ru-ն:

Առաջին շարքերում կարելի էր հանդիպել նորաձևության ցուցադրությունների մի շարք այլ կարևոր դեմքերի, որոնց շարքում էին Ելենա Պերմինովը, Ալեքսա Չանգը, Պոպպի Դելվինը և Աննա Վինտուրը:

Ինչ նպատակ ունի Topshop Unique-ը` նախապատրաստելով մեզ հաջորդ գարնանային սեզոնին: Առաջին հերթին, բրենդը հարգանքի տուրք է մատուցում իր երկրի ավանդույթներին: Բրիտանական դրոշի գույները` սպիտակը, կապույտը և կարմիրը, լայնորեն օգտագործվում են դիզայներների կողմից` տարբեր համամասնություններով: Գունային այս գաման լրացնում են նաև սևը և մասամբ նաև կանաչը:

Երկրորդ` սպորտային ոճը դուրս է մղվում առաջին պլան: