«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները թունավոր նյութեր պարունակող արկերով կրակ են բացել Իրաքի Դուլույյա քաղաքում՝ Բաղդադից 80 կմ հյուսիս, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ենթադրվում է, որ թունավոր նյութը քլոր է եղել: Խոսքը մի քանի արկերի մասին է, որ ուղղվել են Դուլույյայի հյուսիսային պաշտպանական գծին: Մի քանի տասնյակ մարդ հիվանդանոց է տեղափոխվել: Քաղաքի բնակչության շրջանում խուճապ է:
Արդեն երեք ամիս է՝ իսլամիստները պաշարել են Դուլույյան: Ներկայումս նրանց դիրքերի վրա հարձակում է նախապատրաստվում: