Ավստրիացի միլիարդատերը, որ հայտնի էր դարձել Քիմ Քարդաշյանի հետ կապված սկանդալով, գտել է իր կյանքի սիրուն՝ ի դեմս Playboy-ի մոդելի, գրում է  Daily Mail-ը:
81-ամյա միլիարդատեր Ռիխարդ Լունգերն ամուսնացել է իրենից 57 տարով փոքր Քեթի Շմիցի հետ:

Նշենք, որ այս տարվա փետրվարին Լունգերը կես միլիոն դոլարով «գնել» էր Քիմ Քարդաշյանին՝ իրեն Վիեննայի Օպերայի պարահանդեսին ուղեկցելու համար: Այդ ժամանակ նա ասել էր, որ Քիմը «նյարդայնացնում է», ինչն էլ սկանդալի հիմք էր հանդիսացել: