Սեպտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ-ն:

Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Իրժի Աբերլեն և Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ գնդապետ Մարկուս Ուիդմերը:

Շփման գծի ադրբեջանական կողմում դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստոֆը և Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Թունջայ Սևիմը: