Սեպտեմբերի 16-ին, ժամը 04:00-ի սահմաններում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանը: 20.05.2014թ. կալանավորը տեղափոխվել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի աշխատակից Ծովինար Խաչատրյանը: 

Սուրեն Գաբրիելյանը ծնվել է 23.06.1955թ.: Ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ և նույն հոդվածի 3-րդ մասի, 1-ին կետերով:
Նշանակվել է ծառայողական քննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: