«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Հայ առաքելական եկեղեցու հայաստանյան թեմերը հնարավոր է առաջիկայում ենթարկվեն լրջագույն կառուցվածքային փոփոխությունների: Էջմիածնում մտմտում են թեմերի թիվը դարձնել 35՝ ըստ նախկին Խորհրդային Հայաստանի շրջանների:

Մինչև վերջերս Հայաստանում կար 10 թեմ, որոնք տարածքներով գրեթե համապատասխանում էին մարզերին:

Վերջերս ՀԽՍՀ Արթիկի տարածքի սահմաններով ձևավորվել է Արթիկի թեմը:

Եթե նորարարությունն իրեն արդարացնի, առաջիկայում կունենանք 35 թեմ, յուրաքանչյուրն իր եպիսկոպոս-առաջնորդով: Եկեղեցականների շրջանում կատակով խոսում են, որ նրանք կփոխարինեն ռայկոմի քարտուղարներին»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: