Արթուր Միրզոյանի կալանքի ժամկետը կերկարի ևս 30 օրով: Այսպիսի որոշում է ընդունել Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը: Արթուր Միրզոյանը դատապարտվել էր Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան վրա կրակ արձակելու համար:
Դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը մինչև դատարանի վերջնական որոշում կայացնելը գրավի դիմաց Միրզոյանին արձակելու վերաբերյալ, հայնում է թուրքական Haberler.com-ը: Միրզոյանը կալանքի տակ կմնա մինչև հոկտեմբերի 17-ը դատարանի որոշմամբ:
Նախորդ դատական նիստի ժամանակ դատապարտյալը ընդունել էր իր մեղքն ու առաջարկել վճարել 500 հազար ռուբլի գրավ և երկրից չհեռանալու պայմանով ազատության մեջ սպասել դատարանի որոշմանը: Միրզոյանի իրավաբանը հայտնել էր դատարանին, որ իր պաշտպանյալը հասարակության համար վտանգ չի ներկայացնում, հետևաբար կարող էր որոշմանը սպասել ազատության մեջ:
Օգոստոսի 18-ին 43-ամյա Արթուր Միրզոյանը կրակել էր Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան զինանշանի վրա: Նա անմիջապես ձերբակալվել էր, սակայն հրաժարվել էր խոսել իր արարքի դրդապատճառների մասին: Միրզոյանի գործողության հետևանքով տուժածներ չեն եղել: