Կարմիր խաչ միջազգային կոմիտեյի Ադրբեջանի գրասենյակի ներկայացուցիչները սեպտեմբերի 16-ին հանդիպել են ՀՀ քաղաքացի Սարգիս Նորիկի Անանյանի հետ: ՀՀ քաղաքացին հնրավորություն ստացավ իր մասին տեղեկություններ փոխանցել իր ընտանիքի անդամներին, հայտնում է «ԱՊԱ»-ն, հղում կատարելով Ադրբեջանի ներկայացուցչության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավարին:
Հիշեցնենք,որ ՀՀ քաղաքացի Սարգիս Նորիկի Անանյանը օգոստոսի 26-ին հատել է ադրբեջանական սահմանը և հայտնվել գերության մեջ:
Նշենք նաև, որ ադրբեջանական մամուլը թյուր կարծիք էր տարածել, իբր Անանյանը ինքնակամ է լքել Հայաստանը: